20:22 Մեկ մլն եվրո՝ "Յունայթեդի" հետ խաղալու համար | |
Իտալական "Նապոլիի" նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը
բրիտանացի լրագրողին խոստովանել է, որ ինքը մեկ միլիոն եվրո է առաջարկել անգլական
"Մանչեսթեր Յունայթեդի" ղեկավարությանն ընկերական խաղ կազմակերպելու համար: Լաուրենտիսն ասել
է, որ այդ քայլին գնացել է, որպեսզի իր թիմը կարողանա փորձ ձեռք բերել
"Չեմպիոնների լիգայի" 2011-2012թթ. մրցաշրջանում արժանի ելույթներով հանդես գալու
համար: Բրիտանական The SUN
պարբերականը մեջբերում է իտալական թիմի նախագահի խոսքերը. "Իրոք, ես մեծ գումար եմ
առաջարկել "կարմիր սատանաներին", սակայն դեռ ոչ մի հստակ պատասխան չեմ ստացել:
Հույս ունեմ՝ նրանք կհամաձայնվեն: Այսպիսի քայլերով ցանկանում եմ "Նապոլիին"
վարժեցնել թոփ մակարդակի թիմերի հետ խաղերին",-ասել է դե Լաուրենտիսը:
| |
|
Total comments: 2 | |
| |