Home » 2011 » Օգոստոս » 15 » Մեկնարկած մրցաշրջանը Վենգերի համար կլինի վերջինը
15:26
Մեկնարկած մրցաշրջանը Վենգերի համար կլինի վերջինը
 Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իրեն մոտ գտնվող մարդկանց հայտնել է, որ մեկնարկող մրցաշրջանն իր համար վերջինն է  լինելու: Ֆրանսիացին, ով նախորդ ամառ էր նոր պայմանագիր կնքել լոնդոնյան գրանդի հետ, խոստովանել է, որ իր աշխատանքն այս ակումբում մոտենում է երջանիկ հանգուցալուծմանը: Ֆրանսիացի մասնագետը դժգոհ է այն փաստից, որ նոր սեփականատեր Սթեն Կրոնկեի գալուց հետո իր իշխանությունը թիմում նվազել է: Բացի դրանից, նա պարբերաբար քննադատության է ենթարկվում երկրպագուների կողմից, ովքեր նշում են, որ ակումբն արդեն 6 տարի է, ինչ ոչինչ չի կարողանում հաղթել: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Վենգերը հանդիպել է "Մանչեսթեր Սիթիի" ներկայացուցիչների հետ, սակայն պարզ չէ, թե որն է եղել այդ հանդիպման քննարկման առարկան:
Նշենք նաև, որ Վենգերը ոչ պաշտոնական բանակցություններ է վարել ֆրանսիական "ՊՍԺ"-ի հետ, որը վերջերս նոր քաթարցի սեփականատեր է ձեռք բերել: Հաղորդվում է, որ Վենգերը հիանալի հարաբերությունների մեջ է փարիզյան ակումբի նոր ղեկավարների հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 435 | Added by: Hayk | Tags: Սթեն Կրոնկե, Մանչեսթեր Սիթի, Արսենալ, գլխավոր մարզիչ, ՊՍԺ, Արսեն Վենգեր, Goal.com | Rating: 5.0/2
Total comments: 0