Home » 2011 » Մարտ » 7 » Մեկը խոսում է, մյուսը` լռում
22:52
Մեկը խոսում է, մյուսը` լռում
Մերսիսայդյան "Լիվերպուլի" գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշն ամփոփել է Անգլիայի ազգային առաջնության 29-րդ տուրի "Մանչեսթեր Յունայթեդի" հետ հանդիպման արդյունքը. "կարմիրները" 3-1 հաշվով հաղթանակ են տոնել Սըր Ալեքսի "սատանաների" նկատմամբ:
"Լիվերպուլի" մարզիչն ասել է. "Մեր երկրպագուները հաստատ արժանի էին տեսնելու այս կարևոր հաղթանակը: Հարկ է նշել, թե ինչ ճանապարհով է տրվել մեզ այս հաղթանակը. մենք գործում էինք շատ կազմակերպված և վստահ, սա է ամենաէականը: Իմ սաներն արժանի են միմիայն գովեստի: Այս տարի միշտ չէ, որ մեզ հաջողվում է հաղթել նման մակարդակի թիմերի: Ինչ վերաբերում է Կայտին,  ապա նա արժանի էր այդ հեթ-տրիկին, քանի որ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ հոլանդացին մեծածավալ աշխատանք է կատարում":
Իսկ ահա "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի գլխավոր մարզիչ սըր Ալեք Ֆերգյուսոնը "Լիվերպուլից" կրած պարտությունից հետո հրաժարվել է շփվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև արգելել է իր սաներին պատասխանել լրագրողների հարցերին: Նշենք, որ նմանատիպ քայլով Ֆերգյուսոնը կարող է ավելի ուժեղացրել Ֆուտբոլային ասոցիացիայի զայրույթն իր հանդեպ:
Հիշեցնենք, որ շոտլանդացին նման քայլի դիմել էր նաև հանդիպման նախօրեին` հրաժարվելով մասնակցել խաղից առաջ անցկացվող ավանդական մամուլի ասուլիսին: Սըր Ալեքսը հրաժարվել էր նաև հարցազրույց տալ ակումբային հեռուստաալիքին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 555 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0