Ինչպես հայտնում են Երևանի "Միկա" ակումբի մամուլի քարտուղարությունից, Հայաստանի ազգային հավաքականի և
Երևանի "Բանանցի" նախկին ֆուտբոլիստ Սամվել Մելքոնյանը համալրել է "Միկայի" կազմը և,
հավանաբար, կմասնակցի նորվեգական "Վոլերենգայի" հետ Եվրոպայի լիգայի երկրորդ մրցափուլի պատասխան հանդիպմանը։ Ֆուտբոլիստի հետ
պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Նշենք, որ Մելքոնյանը վերջերս
մեկնել էր հարևան Իրան, որտեղ առաջարկներ ուներ մի քանի ակումբներից, սակայն որոշեց
այնուամենայնիվ կարիերան շարունակել Հայաստանում։
|