10:02 Մենեզեսը կշարունակի գլխավորել Բրազիլիայի ընտրանին | |
Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան երեկ պաշտոնապես տեղեկացրել է, որ Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանո Մենեզեսը կպահպանի իր
պաշտոնը, չնայած նրան, որ "դեղձանիկները" նրա գլխավորությամբ դուրս մնացին "Ամերիկայի գավաթի"
խաղարկությունից:
"Մենք շատ ժամանակ չունենք, որպեսզի լացենք "Ամերիկայի գավաթի" խաղարկությունում կրած պատահական անհաջողության համար, որը տեղի է ունեցել հուլիսի 17-ին, չորրորդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալուց ուղիղ 17 տարի անց (Խմբ. Բրազիլիան 4-րդ անգամ աշխարհի չեմպիոն է հռչակվել 1994թ.-ին ԱՄՆ-ում): Պարագվայի դեմ հանդիպումից հետո մեր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռիկարդո Տեյշերան զանգահարել է Մենեզեսին, որ վերջինիս տեղեկացնի. Մենեզեսը համարվում է թիմը թարմացնելու ու երիտասարդացնելու նախագծի մի մասնիկը, որի նպատակն է 2014թ.-ին Աշխարհի առաջնությունում հաղթելը”,-ասված է պաշտոնական Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի պաշտոնական հայտարարության մեջ: Վերջում հավելենք, որ Մենեզեսի սաները օգոստոսի 10-ին Շտուտգարտում ընկերական խաղ կանցկացնեն Գերմանիայի ազգային ընտրանու դեմ: | |
|
Total comments: 0 | |