19:41 Մենք Ձեզ հիշում ենք "կարմիր սատանաներ" | |
Այսօր փետրվարի 6-ն է: Ուղիղ 54 տարի առաջ տեղի ունեցավ մյունխենյան ողբերգությունը. 1958թ.-ի փետրվարի 6-ին տեղի ունեցավ ինքաթիռի աղետ, որի մեջ գտնվում էին անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ֆուտբոլիստները, ինչպես նաև մի քանի մարզիչներ, երկրպագուներ և լրագրողներ: Այդ օդային աղետի պատճառով ինքնաթիռում գտնվող 44 հոգուց զոհվեց 23 մարդ: Այն ժամանակ մանչեսթերյան գրանդը վերադառնում էր տուն Բելգրադից, որտեղ մի քանի օր առաջ տեղի էր ունեցել "Եվրոպական չեմպիոնների գավաթի" շրջանակներում հերթական խաղը: Թռիչքի ընթացքում ինքնաթիռը ստիպված եղավ կանգ առնել Մյունխենում լիցքավորվելու նպատակով: Մյունխենի օդանավակայանից հեռանալու ընթացքում ինքնաթիռի հետ որոշակի խնդիրներ առաջացան, ոի հետևանքով օդային փոխադրիչը չկարողացավ թռիչք կատարելու համար նախատեսված արագություն հավաքել, որն էլ պատճառ դարձավ ինքնաթիռի կործանմանը: Ինքնաթիռում գտնվող 44 մարդկանցից 21-ը միանգամից մահացան, 2-ը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին հեռացան կյանքից, իսկ կենդանի մնացածներից շատերն էլ կորցրեցին իրենց գիտակցությունը: Վթարի պատճառով վառելիքի հոսք առաջացավ, որի պատճառով ինքնաթիռի գլխավոր օդաչու Ջեյմս Տեյնը բոլորին հրամայեց հեռանալ ինքնաթիռից` խորհուրդ տալով գրավել որքան հնարավոր է անվտանգ տեղ: Օդանավակայանի ղեկավարությունն աղետի մեջ մեղավոր ճանաչեց հենց Տեյնին, սակայն երկար տարիներ տևած դատական գործում ի վերջո 10 տարի անց` 1968թ.-ին, օդանավի գլխավոր օդաչու Ջեյմս Տեյնն արդարացվեց` դրանով իսկ վերջ դնելով բոլոր խոսակցություններին:
| |
|
Total comments: 1 | |
| |