Հայաստանի ազգային հավաքականն ակնհայտորեն ունի ԵՎՐՈ 2012 մրցաշարի խմբային փուլում 1-ին տեղ ընկնելու հնարավորություն, եթե
մնացած երկու տուրերում մենք ու սլովակները երկու հաղթանակ տոնենք.
Հայաստանը՝ Մակեդոնիայի և Իռլանդիայի ընտրանիների նկատմամբ, իսկ սլովակները՝ ռուսների և Մակեդոնիայի նկատմամբ: Արդյունքում երեք թիմեր (հաշվենք, որ Ռուսաստանն անպայմանորեն
կհաղթի Անդորրային) կունենան 20-ական միավոր: Այս դեպքում հաշվվում են այդ
երեք թիմերի միջև կայացած խաղերում հավաքած միավորները: Հետևաբար կունենանք այս պատկերը. 1. Հայաստան՝ 20 միավոր և հաշվարկային՝ 7 միավոր (1-ը Ռուսաստանից և 6-ը Սլովակիայից) 2. Սլովակիա՝ 20 միավոր և հաշվարկային՝ 6 միավոր (6-ը Ռուսաստանից) 3. Ռուսաստան՝ 20 միավոր և հաշվարկային՝ 4 միավոր (4-ը Հայաստանից) Այս ձևով մենք ուղիղ գնում ենք ԵՎՐՈ 2012-ի եզրափակիչ փուլ, սլովակները գնում են անցումային խաղերի, իսկ ռուսները՝ "գրողի ծոցը":
|