15:36 Մենք սկսել ենք մերժել | |
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր
կայացած մամուլի ասուլիսում հայտնեց, որ Հայաստանը մայիսին Բեյրութում
Լիբանանի հետ ընկերական հանդիպում չի կարող անցկացնել: Բանն այն է, որ Լիբանանի ֆուտբոլի
ֆեդերացիան պաշտոնապես դիմել էր ՀՖՖ-ին` առաջարկելով մայիսի 19-ին կամ
20-ին ընկերական հանդիպում անցկացնել Բեյրութում: Իր խոսքում պարոն Հայրապետյանը նշել է, "Լիբանանի
հավաքականի հետ չենք կարողանա ընկերական հանդիպում անցկացնել, քանի որ մեր
հավաքականն այժմ կարելի է ասել ազատ տեղ չունի: Ցավոք, մերժել ենք:
Խաղալու ենք Հունաստանի և Ղազախստանի հետ: Իհարկե, ես շատ նամակներ եմ
ստանում Լիբանանից, և շատ կցանկանայի, որպեսզի հայաշատ քաղաքներում
կարողանայինք հանդիպումներ անցկացնել: Հետագայում չեմ բացառում որ կհանդիպենք Լիբանանի հավաքականին, բայց այս
տարի դա անել ուղղակի հնարավոր չէ":
| |
|
Total comments: 0 | |