Իտալական "Միլանի" ֆրանսիացի պաշտպան Ֆիլիպ Մեքսեսը լրագրողներին պատմել է, որ իր խաղընկեր Զլատան Իբրահիմովիչը ցանկություն ունի խաղալու նաև Ֆրանսիայի առաջնությունում և դիտարկում է փարիզյան "ՊՍԺ" տեղափոխվելու հավանականությունը: "Իմ ակումբակից, լավ ընկերներն անընդհատ հետաքրքրվում է այդ թիմով, նրա պատմությամբ ու հաջողություններով: Անգամ Զլատան Իբրահիմովիչն է ցանկանում խաղալ այդ ակումբում",- ասել է Ֆիլիպ Մեքսեսը, ով այս մրցաշրջանից է հանդես գալիս "Միլանում", սակայն մտադիր է արդեն ամռանը վերադառնալ Ֆրանսիա:
|