Twitter միկրոբլոգի հեղինակությունը ողջ աշխարհում հետզհետե մեծանում է: Մեքսիկական "Յագուարես դե Չալյաս" ակումբի ղեկավարները որոշում են կայացրել, որ այսուհետ իրենց ֆուտբոլիստների մարզաշապիկների ետնամասում անունների փոխարեն պետք է գրվեն այդ ֆուտբոլիստների Twitter միկրոբլոգում ունեցած մականունները: Բացի այդ, մարզաշապիկի առջևի մասում կգրվի ակումբի գլխավոր հովանավորի տարբերանշանը: