21:44 Մեր առաջատար թիմերը կմեկնեն Կիպրոս | |
Երևանի "Փյունիկը" ու "Բանանցը" և Աշտարակի "Միկան" միասին փետրվարի 16-ին մեկնելու են Կիպրոս` հանգրվանելով Այա Նապա քաղաքում: Հայկական թիմերը պատրաստվում են երկու շաբաթ անցկացնել Միջերկրական ծովում գտնվող այդ կղզում: Այս պահին հայտնի են միայն "Միկայի" ապագա մրցակիցների անունները: "Միկայի" գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակի սաները մրցելու են ռուսական "Տյումենի" ու "Տեքստիլշչիկի", ուկրաիանական "Դինամոյի" երիտասարդական թիմի ու սերբական "Սլոբոդանի" հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն էլ փետրվարի 28-ին ու 29-ին ընկերական հանդիպումներ է անցկացնելու Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, որտեղ մրցելու է Սերբիայի ու Կանադայի հավաքականների հետ:
| |
|
Total comments: 0 | |