16:49 Մեր ազգայինի նախկին ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել տաքսու վարորդի | |
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 28-ին տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան պողոտայում՝ SAS սուպերմարկետի դիմաց, Nissan Armada մակինիշի և 55 NO 055 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Դևո Նիքա մակնիշի և Լ 1673 համարանիշի ավտոմեքենային: Բախումից հետո
Nissan Armada մեքենայի վարորդը ծեծի է ենթարկել տաքսու վարորդին և հեռացել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնի է դարձել, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը հետաքննչական բաժանմունքի հետ համատեղ պարզել են, որ
Nissan Armada մեքենան վարել է Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Շահգելդյանը, ով եղել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստը, իսկ տաքսու վարորդը եղել է Կոտայքի մարզի բնակիչ Լևոն Կարապետյանը, ում ոստիկանությունը դատաբժշկի ուղեգիր է տվել: Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ Արաբկիրի բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Շահգելդյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություն: Ա. Շահգելդյանը հանրությանը ավելի շատ հայտնի է որպես "Միկա" ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստ:
| |
|
Total comments: 0 | |