10:14 Մեր երիտասարդականը նոր մարզիչ ունի | |
ՀՖՖ մամուլի քարտուղարութունից տեղեկացնում են, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն
Հայրապետյանի հրամանով Ռաֆայել Նազարյանը նշանակվել է Հայաստանի
երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ:
Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացնելու է հունիսին 7-ին։ Այդ օրը հայ երիտասարդները «Եվրո-2013» երիտասարդական մրցաշարի ընտրական առաջին խաղում հյուրընկալելու են Մոնտենեգրոյի հավաքականին։ Հիշեցնենք, որ Ռաֆայել Նազարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Երևանի «Արարատում», ապա ելույթ է ունեցել մի շարք այլ ակումբներում։ Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 23 հանդիպում, խփել 1 գնդակ։ 36-ամյա մասնագետը «Եվրո-2011»-ի ընտրական փուլում հանդիսանում էր Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևի օգնականը։ | |
|
Total comments: 1 | |
| |