Հայաստանի երիտասարդական հավաքականը մեծ դժվարությամբ կարողացավ երկրորդ հաղթանակը տոնել ԵՎՐՈ 2013-ի ընտրական փուլում և 100 %-ոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սեպտեմբերի 3-ին Ռաֆայել Նազարյանի սաները Անդորրայի "Կոմունալ" մարզադաշտում հյուրընկալվելիս 0-1 հաշվով հաղթանակ տոնեցին Անդորրայի երիտասարդական հավաքականի նկատմամբ, ով ընտրական 3-րդ խմբի ընդգծված ետնապահն է, քանի որ անցկացրած 4 հանդիպումներում էլ կրել է 4 պարտություն: Հայաստանը մոտ էր առաջին միավորները կորցնելուն, սակայն 85-րդ րոպեին Վալտեր Պողոսյանին հաջողվեց գրավել տանտերերի դարպասը և շատ կարևոր հաղթանակ պարգևել երիտասարդական հավաքականին:Նշենք, որ սեպտեմբերի 6-ին Հայաստանը կհյուրընկալվի Չեխիայի երիտասարդականին, որը դեռ մեկ հանդիպում էանցկացրել ընթացիկ ընտրական փուլում, որի արդյունքում 8 անպատասխան գնդակ է ուղարկել Անդորրայի դարպասը: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԵՎՐՈ 2013-ի ընտրական 3-րդ խմբի աղյուսակը.
Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲՑ | Մ |
---|
Հայաստան | 2 | 2 | 0 | 0 | 5 | 1 | 6 | Չեխիա | 1 | 1 | 0 | 0 | 8 | 0 | 3 | Մոնտենեգրո | 2 | 1 | 0 | 1 | 6 | 4 | 3 | Ուելս | 1 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 3 | Անդորրա | 4 | 0 | 0 | 4 | 0 | 15 | 0 |
|