11:25 Մեր երկրպագուները "Պետրովսկում". թվեր և փաստեր | |
![]() Ի դեպ, նախատեսվում էր, որ Երևանից 50 տեղանոց ավտոբուսով Սանկտ Պետերբուրգ կմեկնեն FAF-ի անդամները, սակայն այսօր հայտնի դարձավ, որ ավտոբուսը չի մեկնել Ռուսաստան: Ֆան ակումբի անդամներն ավելի փոքր քանակով մրցավայր կուղևորվեն ինքնաթիռով՝ իրենց հետ տանելով մեծ քանակությամբ ատրիբուտիկա: Մոսկվայում ևս տոմսերի վաճառքն իրականացնում է Visa Concord-ը. այնտեղ վաճառքը սկսվել է մայիսի 28-ից, սակայն դեռ 30-35 տոմս է իրացվել: Մոսկվայից հայտնեցին, որ հայտեր ավելի շատ ստացվում են Սանկտ Պետերբուրգից, և տոմսերի մեծ մասը կիրացվի հենց հանդիպման օրը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում: Սանկտ Պետերբուրգում իրոք իրավիճակն այլ է. Ռուսաստանի հայերի միության Սանկտ Պետերբուրգի գրասենյակից մեր լրատվամիջոցներին և մարզական պարբերականներին տեղեկացրին, որ կառույցի երիտասարդական թևն ակտիվ աշխատանք է կատարում, և տոմսեր ցանկացողների թիվն օրեցօր մեծանում է: Այս կառույցին հատկացված մոտ 300 տոմսերն արդեն մոտ են սպառվելուն: Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում բնակվող հայերի թիվը գերազանցում է 100 հազարը: Մերձբալթյան երկրներում բնակվող հայերը ևս ցանկություն ունեն ներկա գտնվել հանդիպմանը, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում հատկապես Էստոնիայի Տալին քաղաքում:
| |
|
Total comments: 2 | |
| |