Home » 2011 » Սեպտեմբեր » 21 » Մեր հավաքականի նախկին ֆուտբոլիստը սրտի վիրահատության կարիք ունի
13:20
Մեր հավաքականի նախկին ֆուտբոլիստը սրտի վիրահատության կարիք ունի

 Ռուսական "Խիմկիի" և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ռուսական sovsport.ru կայքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ "Կրիլյա Սովետովի" և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարապետ Միքաելյանին  անհրաժեշտ է շտապ և թանկարժեք սրտի վիրահատություն։ Բերեզովսկին ասել է. "Միքաելյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները եկել են եզրահանգման, որ միայն սրտի փոխպատվաստումը կարող է օգնել Միքաելյանին։ Կատարվածն ինձ համար անակնկալ էր: Չէի կարծում, որ ամեն ինչ այդպես լուրջ է: Կարապետն ինձ ասաց, որ իրեն բուժում են նշանակել, բայց բժիշկները ասել են, որ անհրաժեշտ է վիրահատություն, այլապես վերջին փուլն է...":
Հիշեցնենք, որ Կարապետ Միքայելյանը 1990-ականներին հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում և խփել է երկու գնդակ: Առավել հիշարժան է նրա խփած գոլը 1999թ.-ի սեպտեմբերին, երբ Երևանում Հայաստանը 2-3 հաշվով զիջեց աշխարհի գործող չեմպիոն Ֆրանիսիայի ոսկե ընտրանուն:
ՀԳ. Այն մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել Կարապետ Միքաելյանին, կարող են կապ հաստատել ֆուտբոլիստի կնոջ` Սվետլանայի հետ հետևյալ հեռախոսահամարով. 007-903-112-54-65:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 383 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0