Ինչպես արդեն հայտնել էինք ուղիղ մեկ օր առաջ, Եվրոպայի կանանց առաջնության ընտրական փուլում իր հերթական հանդիպումն այսօր պիտի անցկացներ Հայաստանի կանանց ազգային հավաքականը: Այդ հանդիպումը կայացավ, և մեր թիմը ցավալի պարտություն կրեց: Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն այսօր 0-6 հաշվով զիջեց Պորտուգալիայի կանանց հավաքականին և առայժմ առանց
միավորի շարունակում է եզրափակել ընտրական 7-րդ խմբի մրցաշարային
աղյուսակը: