10:44 Մեր խմբի գրեթե բոլոր հանդիպումները մեզ համար ցանկալի ելքեր ունեցան | |
Երեկ մեր ենթախմբում տեղի ունեցան նաև Ռուսաստան-Մակեդոնիա և Իռլանդիա-Սլովակիա հանդիպումները: Ռուսները սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեցին Մակեդոնիային. գոլի հեղինակ դարձավ Իգոր Սեմշովը: Ենթախմբի վերջին հանդիպումը կայանում էր Դուբլինում, որտեղ Իռլանդիայի և Սլովակիայի հավաքականները այդպես էլ չկարողացան գրավել միմյանց դարպասը` մեծ ուրախություն պարգևելով հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին: 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորեց Ռուսաստանի հավաքականը 16 միավորով, երկրորդ տեղում են Սլովակիան և Իռլանդիան 14-ական միավորներով, իսկ երրորդ հորիզոնականում է մեր ընտրանին 11 միավորով: Պայքարը շարունակվում է, և սեպտեմբերի 6-ը կարծես դառնալու է հայկական ֆուտբոլի ժամանակակից պատմության ամենակարևոր հանդիպումը: Մենք բոլորս հավատում ենք մեր ընտրանուն և պատրաստ ենք աջակցել մեր հավաքականին ամեն կերպ:
| |
|
Total comments: 0 | |