16:53 Մեր ընտրանին պարտվում է Լիտվային | |
![]() Հանդիպման արդեն 3-րդ րոպեին մեր խաղացողները կարող էին բացել խաղի հաշիվը, բայց Արթուր Սարկիսովն անհասկանալի գործեց և լիտվացի պաշտպանները կարողացան չեզոքացնել վտանգը: Այս դրվագից ընդամենը 5 րոպե անց լիտվացիներն Արունաս Կլիմավիչուսի ջանքերով բացեցին խաղի հաշիվը: Գոլից հետո Լիտվան սկսեց պաշտպանվել, իսկ մերոնք մի շարք անատամ գրոհներ էին ձեռնարկում մինչև խաղակեսի ավարտ: Երկրորդ կեսում կրկին գրոհում էր մեր ընտրանին, իսկ լատվիացիները հեշտությամբ պաշտպանվում էին ու վտանգավոր հակագրոհում: Խաղի 58-րդ րոպեին մեր թիմից հեռացվեց կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը, ինչից հետո մեր թիմը հայտնվեց շատ ծանր կացության մեջ: Լիտվացիները կարողացան օգտագործել թվային գերակշռությունը և ևս երկու գոլի հեղինակ դարձան` ընդհանուր 3-0 հաշվով հաղթելով մեր թիմին, որը հանդես էր գալիս զգալիորեն թուլացված կազմով: Հ.Գ.: Այս խաղը ցույց տվեց, որ մեր գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հաճախ հույսը դնում է ոչ թե թիմի, այլ անհատ խաղացողների վրա, ովքեր երբեմն չեն կարողանում արդարացնել մարզչի սպասելիքները: Ուզում ենք նշել, որ ժամանակակից ֆուտբոլում նման բան անել չի կարելի, և քանի որ Մինասյանը դեռ երիտասարդ է, երբեմն ներվում է, բայց արդյո՞ք միշտ պետք է ներել նրան... Նշենք նաև, որ մեր թիմի կազմում մի քանի խաղացողներ իրենց նորամուտը նշեցին, սակայն ոչնչով աչքի չընկան, նույնիսկ աչքի ընկան հակառակ` վատ կողմերով... | |
|
Total comments: 2 | |
| |