Հայաստանի ազգային հավաքականը Սլովակիայի ընտրանու հետ այսօր կայանալիք արտագնա խաղում ելույթ կունենա կարմիր-կապույտ մարզահագուստով: Այսօր առավոտյան երկու հավաքականների ներկայացուցիչները "Ժիլինա" մարզադաշտում հանդիպեցին ՈՒԵՖԱ-ի պատվիրակի հետ և քննարկեցին խաղի մանրամասները: Նշվում է, որ քանզի սլովակների տնային մարզահագուստը սպիտակն է, ուստի մեր ընտրանին պետք է հանդես գա հիմնական մարզահագուստով` կարմիր-կապույտով: