Home » 2011 » Օգոստոս » 31 » Մեր ընտրանու 3 առաջատարներ միացել են ընդհանուր թիմին
09:09
Մեր ընտրանու 3 առաջատարներ միացել են ընդհանուր թիմին
 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ մեր ազգային հավաքականի երեք առաջատարները` Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Սարկիսովը և Մասիս Ոսկանյանը միացել են ազգային հավաքականի ընդհանուր խմբին, որն Ավանում գնտվող հավաքականների տեխնիկական կետրոնում նախապատրաստվում է ԵՎՐՈ 2012 մրցաշարի ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 2-ին Անորրայի և սեպտեմբերի 6-ին Սլովակիայի ընտրանիների դեմ կայանալիք հանդիպումներին: Երեկ կայացած առաջին մարզմանը հրավիրված 21 ֆուտբոլիստներից մասնակցել էին 17-ը:
Այսպիսով, Վարդան Մինասյանի կողմից հրավիրված 21 ֆուտբոլիստից միայն "Ուրալի" պաշտպան Դենիս Թումասյանն է, որ դեռևս չի միացել թիմին:
Վերջում հիշեցման կարգով հավելենք, որ երեկ Վարդան Մինասյանը հայտարարել է, որ Թումասյանը հավաքականին պետք է միանար այսօր, իսկ Հայաստանի հավաքականն էլ իր հաջորդ մարզումը կանցկացնի այսօր 19:00-ին, որը կլինի փակ լրագրողների և երկրպագուների համար:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 476 | Added by: Hayk | Tags: Սլովակիա, ԵՎՐՈ 2012, Հենրիխ Մխիթարյան, Մասիս Ոսկանյան, Արթուր Սարկիսով, Անորրա, Ավան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, մամուլի ծառայություն, փուլ | Rating: 5.0/1
Total comments: 0