14:32 Մեր ընտրանու մարզիչը կօգնի ռուսներին | |
Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության նորանշանակ մարզիչ Ռայմոնդ Վերհեյենը "Советский Спорт"-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է օգնելու Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատին "ԵՎՐՈ 2012"-ի ժամանակ: "Հայաստանում ես աշխատալու եմ, այսպես ասած, խաղադաշտում. հետևելու եմ մարզումային գործընթացին: Ռուսաստանի ընտրանու դեպքում խոսքը միայն խորհրդատվության մասին է լինելու: Ես մարզումների ծրագիր կմշակեմ, ինչպես նաև կկազմեմ ֆուտբոլիստների վերականգման համար առանձին մեթոդներ, որպեսզի նրանք վերականգնվեն մինչև առաջնության մեկնարկը: Կօգնեմ մարզիչ Դիկ Ադվոկատին մրցակիցների մասին տեղեկություններ հավաքել: Մայիսի 31-ին Հայաստանի հավաքականը Ավստրիայում հանդիպելու է Ռուսաստանի հավաքականի մրցակիցներից մեկի` Հունաստանի հետ: Հաճույքով կկիսվեմ Ձեր մարզչական շտաբի հետ հույների խաղի վերաբերյալ ունեցած իմ նկատառումներով: Ադվոկատի հետ շփվելու եմ տարածության վրա: Մենք ամեն օր հեռախոսակապ կպահպանենք: Հնարավոր է` կարողանամ մի քանի անգամ ժամանել հավաքներին: Հայաստանի հավաքականն իր հավաքն ավարտում է հունիսի 6-ին, և բացառված չէ, որ ես միանամ Ադվոկատի թիմին",- նշել է հոլանդացի մասնագետը:
| |
|
Total comments: 0 | |