Home » 2012 » Սեպտեմբեր » 6 » Մերոնք արդեն Մալթայում են
22:39
Մերոնք արդեն Մալթայում են
 Հայաստանի ազգային ընտրանին դեռ ժամեր առաջ արդեն ժամանել է Մալթա: Սպասվում է մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: Այսօր վաղ առավոտյան Հայաստանի ազգային ընտրանին հատուկ չվերթով մեկնել է Մալթա, որտեղ վաղը` սեպտեմբերի 7-ին, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին Մալթայի ազգային հավաքականի հետ հանդիպմամբ կմեկնարկի 2014 թ-ի Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի առաջին հանդիպումը: Երևան-Մալթա թռիչքը տևել է շուրջ հինգ ժամ, քանի որ լիովին վերալիցքավորման նպատակով ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի Բոդրում քաղաքի օդանավակայանում: Վալետայում Հայաստանի ազգային հավաքականին դիմավորել է հայ երկրապագուների մեր խումբը: Մեր ազգային ընտրանին հանգրվանել է "Կորինտիա Փալաս" հայտնի հյուրանցում: Այսօր երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նախախաղային կարևոր մարզումը "Տա Կալի" մարզադաշտում, որի մեկնարկից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում էլ տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի շատ սպասված մամուլի ասուլիսը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 400 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0