Home » 2011 » Սեպտեմբեր » 5 » Մերոնք արդեն Սլովակիայում են
07:46
Մերոնք արդեն Սլովակիայում են
Ինչպես տեղեկացնում է ArmSport.am սպորտային պորտալը, Հայաստանի ազգային հավաքականը երեկ ուշ երեկոյան ժամանել է Սլովակիայի Ժիլինա քաղաք, որտեղ երկու օր անց կայանալու է ԵՎՐՈ 2012 մրցաշարի ընտրական փուլի Սլովակիա-Հայաստան պատասխան մրցավեճը: Անդորրայից Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները 2 ժամում ավտոբուսով հասան Բարսելոնա, որտեղից Բրատիսլավա նախատեսված չվերթը 1.5 ժամ ուշացումով իրականացվել է: Բրատիսլավա ժամանելուց հետո ազգային հավաքականը ավտոբուսով 2 ժամում հասել է Ժիլինա, իսկ երիտասարդականը ուղևորվել է Չեխիայի Ուգերսկե Գրադիշտե, որտեղ սեպտեմբերի 6-ին մրցելու է Չեխիայի մինչև 21 տարեկանների հավաքականի հետ:
Նշենք, որ Բրատիսլավայում Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանեց "Հոլիդեյ Ինն Ժիլինա" հյուրանոցում: Այն բավական մոտ է "Ժիլինա" մարզադաշտին, որտեղ սեպտեմբերի 6-ին կայանալու է ազգային ընտրանիների հանդիպումը:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 433 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0