23:27 Մեսութ Օզիլ. "Չեմ պատկերացնում, որ կրկին երկրորդ տեղ կգրավենք" | |
Մադրիդի "Ռեալի" և Գերմանիայի ազգային հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Մեսութ Օզիլը, ով ավարտված մրցաշրջանում "Լա լիգայում" բոլորից ամենաշատ գոլային փոխանցումների հեղինակ է դարձել, խոսել է Եվրոպայի առաջնությունում իր ունեցած սպասելիքների մասին: Գերմանական հեղինակավոր Bild պարբերականը մեջբերում է Օզիլի խոսքերը. "Ես մի տեսակ լավ կանխազգացում ունեմ: Մեր նպատակը Եվրոպայի չեմպիոն դառնալն է: Հակառակ դեպքում իմաստ էլ չկա խաղադաշտ դուրս գալու: Բոլորս ամբողջությամբ պատրաստ ենք այս մրցաշարին: "ԵՎՐՈ 2008"-ի ժամանակ մենք գրավեցինք երկրորդ հորիզոնականը, Աշխարհի 2010թ.-ի առաջնության ժամանակ վերցրեցինք բրոնզե մեդալը: Սա նշանակում է, որ միշտ եզրափակիչ քայլ կատարելիս սխալներ ենք թույլ տալիս: Չեմ պատկերացնում, որ կրկին երկրորդ տեղ կգրավենք: Բայցևայնպես, մենք կարող ենք դառնալ Եվրոպայի չեմպիոն: Այս տարի ես անց եմ կացրել իմ կարիերայի լավագույն մրցաշրջանը: Այն բանից հետո, ինչ "Ռեալը" դարձավ Իսպանիայի չեմպիոն, անբացատրելի զգացումներ ապրեցի":
| |
|
Total comments: 0 | |