Home » 2012 » Հունիս » 1 » Մեսութ Օզիլ. "Հպարտ ենք, որ "Բարսելոնային" ետ թողեցինք 9 միավորով"
17:20
Մեսութ Օզիլ. "Հպարտ ենք, որ "Բարսելոնային" ետ թողեցինք 9 միավորով"
 Մադրիդի "Ռեալի" երիտասարդ կիսապաշտպան Մեսութ Օզիլը, ով այժ մարզումներ է անցկացնում Գերմանիայի ընտրանու հետ, փորձել է շեղվել Եվրոպայի առաջնությունից և խոսել է Իսպանիայի ավարտված առաջնության մասին: Հեղինակավոր DFB news լրատվական հաղորդաշարը մեջբերում է գերմանացի աճպարարի խոսքերը. "Ինչ տեղափոխվել եմ "Ռեալ", արդեն երկու տիտղոս եմ նվաճել. նախ նախորդ տարի դարձանք Իսպանիայի գավաթի հաղթող, իսկ այս տարի էլ նվաճեցինք Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: Մենք ունենք հիանալի կոլեկտիվ, որտեղ բոլորն իրար հասկանում են: Հակառակ դեպքում` մենք չէին էլ կարողանա անգամ մեկ տիտղոս նվաճել: Անկասկած, բոլորս մեծ հպարտություն ենք զգում, որ կարողացել ենք հիանալի թիմային աշխատանք կատարել: Մի՞թե կարծում եք, որ հեշտ է "Բարսելոնայի" պես հզոր ակումբին ետ թողնել 9 միավորով: Կարող եմ ասել, որ մրցաշրջանի ամենավատ դրվագը "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչում "Բավարիայի" հետ հանդիպումն էր: Դա բոլորիս համար հիվանդածին անհաջողություն էր, և լավ է, որ մենք շատ արագ կարողացանք վերականգնվել: Այս ընթացքում մենք սովորել ենք դիմադրություն ցույց տալ դժվարություններին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 395 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0