Իսպանիայի "Սուպերգավաթի" հանդիպման վերջնամասում տեղի ունեցավ մի միջադեպ, որի արդյունքում Դավիդ Վիլյան և Մեսութ Օզիլը կարմիր քարտեր ստացան: Ինչպես հայտնում է Մեսութ Օզիլը, Վիլյան վիրավորել է իսլամը, ինչի համար Օզիլը խիստ վրդովվել է. "Ես մասնակցեցի այդ կոնֆլիկտին, քանի որ Վիլյան վիրավորեց իմ կրոնը",-ասել է թուրքական արմատներով գերմանացի ֆուտբոլիստը:
|