Home » 2012 » Հունիս » 22 » Մեսսի. "Ես երբեք չեմ երկրպագել "Ռեալին"
17:27
Մեսսի. "Ես երբեք չեմ երկրպագել "Ռեալին"
 Կատալոնական "Բարսելոնայի" հարձակվողական ոճի կիսապաշտպան Լեո Մեսսին հերթական անգամ կրկին հայտարարել է, որ պատրաստ է կարիերան հենց "կապտանռնագույնների" կազմում ավարտել, բացի այդ` հերքել է այն լուրերը, որ իրականում ինքը մանկուց եղել է Մադրիդի "Ռեալի" նվիրյալ երկրպագու և երազել է այդ ակումբում հայտնվելու մասին: "Ես ոչ մի դեպքում "Ռեալ" չեմ տեղափոխվի: Իմ տունը Բարսելոնա քաղաքում է, այլ ոչ թե Մադրիդ: Ես իմ կարիերան կավարտեմ հենց "Բարսելոնայում": Վստահ եմ, որ Տիտո Վիլանովայի հետ էլ մենք նոր բարձունքների կհասնենք",- ասել է Մեսսին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 435 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 1