Home » 2012 » Օգոստոս » 16 » Մեսսի. "Ես ու Ռոնալդուն հարգում ենք միմյանց"
13:41
Մեսսի. "Ես ու Ռոնալդուն հարգում ենք միմյանց"
 Կատալոնական "Բարսելոնայի" առաջատար Լիոնել Մեսսին խոսել է իր հիմնական հակառակորդ Մադրիդի "Ռեալի" առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի մասին` նշելով, որ դեռ շատ է հարգում պորտուգալացուն: "Ես և Ռոնալդուն որևէ կոնֆլիկտ չունենք: Ամեն ինչ ԶԼՄ-ներն են հորինում: Երբեք չեմ մրցում Ռոնալդուի հետ, ոչ էլ պայքարում եմ նրա դեմ: Մենք որևէ լարված վիճակ չենք ուզում: Միմյանց շատ ենք հարգում: Թեև, ճիշտն ասած, ես կուզեի` իմ խաղընկեր Չավին արժանանա "Ոսկե գնդակ" մրցանակին: Եթե կրկին արժանանամ պարգևին, ապա ստիպված տանը նոր տեղ կփնտրեմ այդ մրցանակի համար",- ասել է Մեսսին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 427 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0