Home » 2012 » Մայիս » 30 » Մեսսի. "Մեծ զարմանք ապրեցի, երբ..."
16:58
Մեսսի. "Մեծ զարմանք ապրեցի, երբ..."
 Կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի տաղանդավոր հարձակվող Լիոնել Մեսսին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ խոսել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին, ով այդպես էլ ցանկություն չունեցավ թիմի հետ երկարաձգելու պայմանագիրը: Իսպանական հեղինակավոր Marca հանդեսը մեջբերում է արգենտինացու խոսքերը. "Գվարդիոլային փոխարինելը հեշտ գործ չի լինի: Բայցևայնպես ես հույս ունեմ, որ Տիտո Վիլանովայի ղեկավարությամբ մենք շատ վատ չենք խաղա: Ամեն ինչ պետք է լավ ընթացք ունենա: Մեծ զարմանք ապրեցի, երբ իմացա, որ Գվարդիոլան ցանկություն է հայտնել լքել բոլորին: Ես շատ տխրեցի, քանի որ չէի սպասում, որ ամեն ինչ հենց այդպիսի ավարտ կունենա: Սակայն հիմա մեզ համար նոր փուլ է սկսվում, և մենք պետք է պատվով դուրս գանք ստեղծված իրավիճակից":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 492 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0