19:23 Մեսսի. "Ոչ մի քննադատություն ինձ չի ստիպի լքել հավաքականը" | |
Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Լիոնել Մեսսին լրագրողներին հայտարարել է, որ ինքը չի լքի ազգային ընտրանին՝ չնայած նրան, որ վերջին ժամանակներս իրեն շատ են քննադատում: Հեղինակավոր AP հանդեսը մեջբերում է Մեսսիի խոսքերը. "Որքան էլ ինձ քննադատեն, ես շարունակելու եմ հանդես գալ Արգենտինայի ընտրանու կազմում: Իհարկե, ոչ մեկին էլ դուր չի գալիս, երբ իր հասցեին անընդհատ քննադատական արտահայտություններ է լսում: Երբեմն դրան այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Մենք, իսկապես, "Ամերիկայի գավաթի" մրցաշարի առաջին երկու հանդիպումներում չկարողացանք ցույց տալ մեր ողջ հմայքն ու ուժը, սակայն երրորդ խաղում կարողացանք բոլորին ապացուցել, որ հիանալի ենք պատրաստված: Մեր ընտրանին արդեն վաղուց է, ինչ չի կարողանում հաջողության հասնել այս մրցաշարում, ուստի պատրաստվում ենք խախտել այս ավանդույթը և դառնալ "Ամերիկայի գավաթի" հաղթող":
| |
|
Total comments: 0 | |