Home » 2012 » Հունվար » 13 » Մեսսիի առաջին պայմանագիրը կնքվել է անձեռոցիկի վրա
15:29
Մեսսիի առաջին պայմանագիրը կնքվել է անձեռոցիկի վրա
 2000թ.-ի դեկտեմբերի 14-ին, երբ բոլորը զբաղված էին Նոր տարվա գնումներով, կատալոնական "Բարսելոնայի" առաջատար հարձակվող Լիոնել Մեսսին կնքեց իր առաջին պայմանագիրը: Պայմանագրի կնքումը տեղի է ունեցել Կատալոնիայի սրճարաններից մեկում: Այդ տարիներին "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Կառլես Ռեկսաչը բանակցություններ էր վարում Լիոնել Մեսսիի հոր հետ, ով այդքան էլ գոհ չէր իր որդուն առաջարկված պայմաններից և վախեցնում էր, որ Լիոնելին կհանի "Բարսելոնայի" ակադեմիայից: Արդյունքում, Ռեկսաչը սրճարանի մատուցողից խնդրեց իրեն տալ մի թուղթ (Խմբ. Նշվում է, որ այդ թուղթն իրենից ներկայացնում էր անձեռոցիկ), որի վրա գրեց, որ կատալոնացիները Մեսսիի կարիքն ունեն և նրան պայմանագիր են առաջարկում: Բացի Ռեկսաչից, անձեռոցիկի վրա ստորագրություններ թողեցին փաստաբանը և Մեսսիի գործակալը: Այսպիսով, Մեսսիի առաջին պայմանագիրն անմահացավ սովորական մի անձեռոցիկի վրա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 546 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0