Home » 2012 » Մարտ » 16 » Մեսսին` "Պրեմիեր լիգայի" իր սիրելի ֆուտբոլիստների մասին
18:51
Մեսսին` "Պրեմիեր լիգայի" իր սիրելի ֆուտբոլիստների մասին
 Կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի փոքրամարմին, բայց մրցակիցների ահուսարսափ հանդիացող հարձակվող Լիոնել Անդրես Մեսսին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ խոստովանել է, որ ազատ ժամանակ հետևում է "Պրեմիեր լիգային" և տվել է մի քանի ֆուտբոլիստների աննուներ, ովքեր, ըստ Մեսսիի, լավագույններն են Անգլիայի առաջնությունում: Հեղինակավոր BBC լրատվական գործակալությունը մեջբերում է Մեսսիի խոսքերը. "Պրեմիեր լիգայում", իսկապես, կան մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր իսկական պրոֆեսիոնալներ են: Օրինակ` իմ լավ ընկեր և հայրենակից Սերխիո Կուն Ագուերոն: Ինձ շատ է դուր գալիս նրա խաղը: Ռունին և վան Պերսին ևս հիանալի են խաղում, նրանք մեծ ֆուտբոլիստներ են: Նրանցից և ոչ մեկը նման չէ մյուսին: Կարծում եմ, որ նրանցից յուրաքանչյուրն իր խաղաոճն ունի, և մենք բոլորս տարբեր ենք: Իմ բախտը միշտ էլ բերել է, քանի որ հնարավորություն եմ ունեցել խաղալու մեծ ֆուտբոլիստների հետ: Ես պարզապես հաջողակ եմ, որ հնարավորություն եմ ունեցել խաղալու այնպիսի մեծերի հետ, ինչպիսին են` Ռոնալդինյոն, Դեկուն, Էտո'ոն, Չավին, Ինյեստան, Ֆաբրեգասը: Շատ դժվար է այսքանից լավագույնին ընտրելը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 559 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0