Home » 2012 » Մարտ » 4 » Մեսսին՝ Ագուերոյի ու Ռոնալդուի մասին
22:05
Մեսսին՝ Ագուերոյի ու Ռոնալդուի մասին
 Կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի 24-ամյա առաջատար Լեո Մեսսին այսօր խոսել է իր ու անգլիական "Մանչեսթեր Սիթիի" հարձակվող Սերխիո Ագուերոյի ընկերության մասին, ինչպես նաև պատմել է, թե իրականում ինքը ինչ է մտածում Մադրիդի "Ռեալի" առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի մասին: "Ես ու Կունը շատ լավ ընկերներ ենք: Եթե նա մի օր որոշի կրել "Ռեալի" մարզաշապիկը, ապա ես միմիայն կուրախանամ այդ առթիվ: Ես ընկերոջ պես կուրախանամ նրա համար: Ես հաջողակ եմ, քանի որ Չավիի ու Անդրես Ինյեստայի պես խաղացողների հետ եմ մարզվում: Իհարկե, Մադրիդի "Ռեալի" առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն անչափ տաղանդավոր և "խոսք ասող" ֆուտբոլիստ է, սակայն նա իմ ընկեր չէ, այլ գործընկերն է", - ասել է "Բարսելոնայի" առաջատար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 553 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 3