08:22 Մեսսին իր, թիմի ու մարզչի մասին | |
Կատալոնական
թիմի առաջատարը, Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի "Վալենսիայի" հետ խաղում (Խմբ.
հանդիպումն ավարտվել է "չղջիկների" 1-5
հաշվով խայտառակ պարտությամբ) դառնալով հերթական "պոկերի" հեղինակը, հանդիպման ավարտից հետո խոսել է իր, թիմի ու գլխավոր մարզչի մասին: "Մենք վերջապես խաղացինք մեր խաղը` ցուցադրելով մեր ողջ պոտենցիալը: Մեզ հաջողվեց հաղթահարել բոլոր դժվարությունները,
որոնք ունեինք նախկինում: Ամեն վատ բան այժմ արդեն անցյալում է: Իմ հեղինակած չորս գնդակները թիմային հզոր աշխատանքի արդյունք են, իսկ ես էլ ուղղակի թիմային խաղացող եմ, ով լավ գիտի` ինչպես կարելի է գրավել մրցակիցների դարպասները: Մրցաշրջանի այս ծանր հատվածում թիմը ցուցադրեց իսկական տղամարդկային
ֆուտբոլ: Ինչ վերաբերում է Պեպ Գվարդիոլայի` թիմում մնալ-չմնալուն, ապա բոլորս էլ կուզեինք, որ Միստերը մնա մեզ մոտ: Բացի այդ պետք է հարգել անհատներին` թույլ տալով նրանց ինքնություն որոշել իրենց իսկ ապագան: Եթե Պեպը գնա, ապա ոչ մի ողբերգություն
էլ չի լինի, ուղղակի մենք կսկսենք կարոտել նրան, բայց ոչ որպես մարզչի, այլ լավ ընկերոջ",- ասել է հայտնի AS հանդեսին 25-ամյա Մեսսին:
| |
|
Total comments: 0 | |