Home » 2012 » Մայիս » 18 » Մեսսին լավագույնն է "Լա լիգայում"
13:10
Մեսսին լավագույնն է "Լա լիգայում"
 Աշխարհահռչակ Goal.com սպորտային պորտալը, ինչպես միշտ, յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում հարցում է անցկացնում՝ կապված տվյալ մրցաշրջանում տվյալ առաջնության լավագույն ֆուտբոլիստի որոշման հետ: Այս անգամ ևս հարցում էր անցկացվել, իսկ քվեարկության ավարտից հետո ձայների հաշման արդյունքում պարզ է դարձել, որ, ըստ այցելուների, "Լա լիգայի" 2011/2012թթ. մրցաշրջանի լավագույն խաղացող է ճանաչվել Լեո Մեսսին: Հավաքելով ձայների 46.82%-ը՝ "կապտանռնագույն" Լիոնել Մեսսին իր հետևում է թողել "սերուցքային" Քրիշտիանո Ռոնալդուին, ով ստացել է բոլոր ձայների 45.42%ը: Արգենտինացու ֆենոմենալ խաղը, աներևակայելի արդյունքներն ու բազմաթիվ ռեկորդները կրկին ստվերել են պորտուգալացու խաղը, չնայած, որ չեմպիոն է հռչակվել Մադրիդի "Ռեալը", իսկ Ռոնալդուն էլ "Բլանկոսների" հետ բազմաթիվ ռեկորդներ է հեղինակել: Մեսսին "Լա լիգայի" այս մրցաշրջանում արժանացավ "Պիչիչիի" կոչմանը՝ խփելով ռեկորդային քանակի գոլեր (50): Ճիշտ է, Մոուրինյոն ասել էր, որ "Մեսսիի 50 գոլերը ոչինչ չարժեն", սակայն այդ համոզմանը չեն եղել Goal.com-ի այցելուների 46.82%-ը: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քվեարկության արդյունքում հայտնի դարձած լավագույն ֆուտբոլիստների քառյակը.

1. Լեո Մեսսի ("Բարսելոնա") - 46.82% 

2. Քրիշտիանո Ռոնալդու ("Ռեալ Մադրիդ") - 45.42% 

3. Ռադամել Ֆալկաո ("Ատլետիկո Մադրիդ") - 6.80% 

4. Մեսութ Օզիլ ("Ռեալ Մադրիդ") - 0.96%
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 470 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0