Home » 2012 » Հունվար » 14 » Մեսսին մեծամտացե՞լ է
17:24
Մեսսին մեծամտացե՞լ է
 Կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի առաջատար Լիոնել Մեսսին, ով 2009-2011թթ.-ին արժանացել է "Ոսկե գնդակ" մրցանակի, խոստովանել է, որ այլևս իր համար անակնկալ չէ իր` այդ մրցանակի դափնեկիր դառնալը: Մեսսին կատալոնական ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ նշել, որ ինքը շատ լավ է պատկերացնում իր հնարավորությունները և այդ պատճառով էլ "Ոսկե գնդակի" 2011թ.-ի դափնեկիր դառնալն իր համար անակնկալ չի եղել:
      "Մարդիկ կարող են ասել` արդեն հոգնել եմ ֆուտբոլից, քանի որ արդեն հայտնի է, որ ես աշխարհի լավագույն խաղացողն եմ: Ես այդպես չեմ մտածում, քանի որ դեռևս մեծ մոտիվացիայով եմ խաղադաշտ մտնում: Կուզեի նաև մոտ ապագայում Աշխարհի չեմպիոն հռչակվել Արգենտինայի ազգային ընտրանու հետ, ինչպես նաև արժանանալ Հարավային Ամերիկայի գավաթին",- ասել է Մեսսին:
      Ֆուտբոլիստը հայտնել է նաև, որ ակումբային իր գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հիանալի անձնավորություն է և վաղուց արժանի էր լավագույնի կոչմանը, սակայն նրան միշտ խանգարում էին նրա չափազանց "եսասեր" գործընկերները` Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, Ժոզե Մոուրինյոն, Կառլո Անչելոտտին և այլք:
      "Այժմ ես պայքարում եմ 2014թ.-ի "Ոսկե գնդակ" մրցանակի համար, ու հանգիստ կզիջեմ իմ մրցակիցներին 2012-2013թթ.-ի մրցանակները, քանի որ եթե 2014թ.-ին արժանանամ "Ոսկե գնդակ" մրցանակի, ապա դա կնշանակի, որ ես դարձել եմ նաև Աշխարհի չեմպիոն",- խորամանկ դեռևս օրեր առաջ ժպիտով ասել էր Մեսսին ֆրանսիական France Football հանդեսին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 602 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0