14:54 Մեսսին օգոստոսին կայցելի Հայաստան | |
![]() Պարոն Ֆիլքելշթայնմայներ, շնորհակալություն, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ: Այդ ի՞նչ նոր շոու է նախապատրաստում ամերիկյան հեռուստաընկերությունը, և ինչու՞ է Հայաստանն ընտրվել այդ շոուի շնորհանդեսի համար: Երևանն ընտրվել է հայտնի հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի խնդրանքով, ով էլ լինելու է Comedy WORLD նոր հաղորդման հաղորդավարը: Թե հաղորդումն ինչ բնույթի է լինելու, դեռևս գաղտնիք է: Առաջին հաղորդումներն անցկացվելու են Երևանում, այնուհետեւ Մոսկվայում ու Լոս-Անջելեսում: Հաղորդմանը կմասնակցեն աշխարհահռչակ շատ աստղեր: Ո՞վ է լինելու Երևանում կայանալիք առաջին հաղորդման հյուրը: Մենք կապ ենք հաստատել Լիոնել Մեսսիի ու Մարիա Շարապովայի գործակալների հետ և պայմանավորվել ենք նրաց մասնակցության մասին: Մանրամասները չեմ կարող գաղտնազերծել, միայն ասեմ, որ Մարիան գալու է իր ապագա փեսացու Սաշա Վույաչեչի հետ, իսկ Մեսսին` իր գործակալների: Հարգելի այցելուներ, շնորհավորում ենք բոլորիդ Ապրիլի 1-ը:
| |
|
Total comments: 2 | |
| |