Կատալոնական "Բարսելոնայի" և հռոմեական "Ռոմայի" հարձակվողներ Լիոնել Մեսսին և Բոյան Կրկիչը,
պարզվում է, հեռավոր ազգականներ են: Նրանց նախապապերը եղբայրներ են եղել… Ամերիկյան Diare Segre ընկերության տեղեկություններով, որն ուսումնասիրել է արգենտինացի
հարձակվողի տոհմածառը, երկու ֆուտբոլիստներն էլ սերում են կատալոնյան
Պերեսների ընտանիքից, որը բնակվում էր Էլ Պոալում: Աստղերի նախապապը` Ռամոն
Պերես Լոբերան, ծնվել է այդտեղ, 1859 թ.-ին, իսկ նրա եղբայրը 9 տարի ուշ է
լույս աշխարհ եկել: Արդյունքում Պերեսի թոռնուհին արտագաղթել է Արգենտինա,
որտեղ ամուսնացել է Էյսեբիո Բարո Մեսսիի հետ: Իսկ Բոյանի նախապապի
սերունդները մնացել են Կատալոնիայում: Այսպիսով` 2004-2011 թթ. այս հեռավոր ազգականները` Մեսսին ու Կրկիչը,
հանդես են եկել նույն թիմի կազմում: Հիշեցնենք, որ ամռանը "Բարսելոնայի" փոխարինողների կազմի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն, զբաղեցնելով "Ռոմայի" գլխավոր մարզչի պաշտոնը, Կրկիչին հրավիրեց Հռոմ:
|