Հեղինակավոր АP պարբերականը տեղեկացնում է, որ կատալոնական "Բարսելոնայի" 4 ֆուտբոլիստներ չեն մասնակցի Անգլիայի չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդի" հետ կայանալիք խաղին և, առհասարակ, իսպանական ակումբի շրջագայությանը, քանի որ նոր են վերադարձել Արգենտինայից, որտեղ մասնակցում էին "Ամերիկայի գավաթի" խաղարկությանը: Խոսքը Լիոնել Մեսսիի, Խավիեր Մասկերանոյի, վերջերս թիմի կազմը համալրած Ալեքսիս Սանչեսի և բրազիլացի Դանի Ալվեշի մասին է: Շրջագայության ընթացքում "Բարսելոնան" ընկերական հանդիպում կանցկացնի մեքսիկական "Գվադալահարա" և "Ամերիկա" թիմերի, ինչպես նաև անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" հետ:
|