Մադրիդի "Ռեալի" դեմ կայանալիք անչափ կարևոր հանդիպումներից առաջ հարկ ենք համարում ձեզ ներկայացնել մի քանի տեղեկություն "Տոտենհեմ" ակումբից:
**Անգլիական "Տոտենհեմի" առաջատար պաշտպան Վիլիամ Գալասը նոր պայմանագիր է ստորագրել լոնդոնյան ակումբի հետ, համաձայն որի "Տոտենհեմի" կազմում կմնա ևս երկու մրցաշրջան: Ակումբի սեփականատերերը իրենց շնորհակալությունն են հայտնել ֆրանսիացի պաշտպանին` ցուցադրած լավ խաղի և թիմին օգուտ բերելու համար:
**20-ամյա հարձակվող Դենի Ուելբեկը հավաքականի կազմում փոխարինել է Ահարոն Լենոնին, ով վնասվածքի պատճառով լքել է հավաքականը: Թե ինչ լրջության է Լենոնի վնասվածքը, և արդյոք լուրջ է, առայժմ չի հաղորդվում:
**Լոնդոնյան ակումբի առաջատար կիսապաշտպան ուելսցի Գարեթ Բեյլը վերսկսել է մարզումները: Հիշեցնենք, որ Բեյլը վնասվածք էր ստացել Ուելսի հավաքականի հետ մարզում անցկացնելու ժամանակ: Ըստ նախնական տվյալների` Բեյլը պետք է բաց թողներ 10 օր, սակայն արդեն երեկ Բեյլը վերսկսել է մարզումները` ճիշտ է, առանց ծանրաբեռնվածության: Բեյլի խաղադաշտ դուրս գալը "Ռեալի" հետ կայանալիք հանդիպմանը, կարծես, կասկածի տեղիք չի տալիս:
|