Home » 2011 » Մարտ » 6 » Մի քանի նորություններ ֆուտբոլի աշխարհից
23:57
Մի քանի նորություններ ֆուտբոլի աշխարհից
**Հեղինակավոր FootballPress պարբերականը տեղեկացնում է, որ վաղ թե ուշ Մյունխենի "Բավարիայի" գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կհեռացվի իր պաշտոնից, ուստի պետք մյունխենյան ակումբն արդեն այսօրվանից նրան փոխարինող փնտրի: Պարբերականի տեղեկացմամբ գերմանական ակումբի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն պատրաստվում է բանակցություններ սկսել Իտալիայի ազգային հավաքականի էքս-մարզիչ Մարչելո Լիպիի և իտալական "Ինտերի" նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ, որպեսզի մրցաշրջանի ավարտից հետո ակումբի մարզչական ղեկը հանձնի այս երկու մասնագետներից որևէ մեկին:

**Այսօր անգլիական "Պրեմիեր լիգայի" 29-րդ տուրի շրջանակներում կայացած "Լիվերպուլ"-"Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպումը "կարմիր սատանաների" ուելսցի վետերան կիսապաշտպան Ռայան Գիգզի համար դարձել է ռեկորդային մանչեսթերյան ակումբի կազմում` հասցնելով այն 607-ի: Այս ցուցանիշով ուելսցին անցել է "մանկունյացիների" լեգենդար ֆուտբոլիստ անգլիացի Բոբի Չառլթոնին, որը "կարմիր սատանաների" կազմում անցկացրել է 606 խաղ:
Հիշեցնենք, որ այս հանդիպումն ավարտվել է տան տերերի` 3:1 հաշվով հաղթանակով. հանդիպման ժամանակ "Լիվերպուլից" դասական հեթ-տրիկի հեղինակ է դարձել հոլանդացի գոլահար Դիրկ Քայտը, իսկ "մանկունյացիների" միակ գոլի հեղինակը դարձել է երիտասարդ հարձակվող Խավիեր Հերնանդեսը կամ պարզապես Չիչարիտոն:

**Իտալական հեղինակավոր footballpress.net ֆուտբոլային կայքը տեղեկացնում է, որ իսպանական "Վալենսիայի" իսպանացի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն այս ամռանը հնարավոր է` հեռանա իսպանական ակումբից և տեղափոխվի իտալական "Նապոլի":
Հիշեցնենք, որ իսպանացի հարձակվողն այս մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել 23 անգամ և իր հաշվին գրանցել է 6 գնդակ` կատարելով մի շարք գոլային փոխանցումներ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 499 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0