19:51 Մի՞թե Իսպանիայի սուպերգավաթի հանդիպումը կկայանա Պեկինում | |
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ իրենք պաշտոնական առաջարկ են ստացել Չինաստանի մայրաքաղաք Պեկինից` վերջիններիս մոտ անցկացնելու հերթական "Էլ Կլասսիկոն" կամ Իսպանիայի սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակներում իրար դեմ են դուրս գալու Իսպանիայի չեմպիոն Մադրիդի "Ռեալը" և Իսպանիայի գավաթակիր կատալոնական "Բարսելոնան": Դժվարությունը կայանում է նրանում, որ չինական կողմը ցանկանում է եզրափակչի հանդիպումը կայանա օգոստոսի 22-ին, մինչդեռ Իսպանիայի 2012/2013թթ. մրցաշրջանը սկսվում է օգոստոսի 18-ից: Բացի այդ` պետք է նաև տեղի ունենա ֆորմատի փոփոխություն, քանի որ մինչ այս Իսպանիայի սուպերգավաթի հաղթողը որոշվում էր երկու հանդիպումներում, իսկ Պեկինը միայն մեկ հանդիպման առաջարկ է կատարել: Չնայած առկա այս խոչընդոտներին` Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է իր համաձայնությունը տալ` հաշվի առնելով այն ահռելի գումարը, որը պատրաստ է վճարել Պեկինը` հանդիպումն իր մոտ անցկացնելու համար: "Էլ Կլասսիկոն" Պեկինում անցակցնելու տարբերակի ընդունման դեպքում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կստանա 10 մլն եվրո գումար, սակայն այս գումարը հետագայում կարող է նաև մեծանալ: Ըստ իսպանական AS պարբերականի ունեցած տեղեկությունների` եթե, այնուամենայնիվ, ձեռք բերվի համաձայնություն, ապա հանդիպումը կանցկացվի "Թռչնի Բույն" տարօրինակ անվանում ունեցող մարզադաշտում, որը Պեկինի Օլիմպիական արենան է:
| |
|
Total comments: 0 | |