17:58 Մի՞թե Կական թաքուն է բանակցում | |
Իսպանական հեղինակավոր AS պարբերականին հայտնի է դարձել, որ Մադրիդի "Ռեալի" բրազիլացի կիսապաշտպան Ռիկարդո Կական բանակցություններ է վարում բրազիլական "Սան-Պաուլուի" հետ, որտեղ էլ կարող է տեղափոխվել այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, որի բացումը կտրվի հունիսի 13-ին: Ըստ պարբերականի ունեցած տեղեկությունների` "Սան-Պաուլուն" պատրաստ է Կակային առաջարկել պայմանագիր, համաձայն որի` ֆուտբոլիստը տարեկան կստանա 9 մլն եվրո գումար, որի մեծ մասն իրենց վրա կարող են վերցնել այնպիսի հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են` Nike, Panasonic,
Nextel և Red Bull:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կական բանակցում էր փարիզյան "ՊՍԺ"-ի նախագահ Նասսեր Ալ-Հելայֆի հետ: | |
|
Total comments: 0 | |