Home » 2012 » Սեպտեմբեր » 3 » Մի՞թե Պացցինին իրոք ուզում է "նոր Ինձագի" դառնալ
07:28
Մի՞թե Պացցինին իրոք ուզում է "նոր Ինձագի" դառնալ
 Իտալական "Միլանի" 27-ամյա հարձակվող Ջամպաոլո Պացցինին, ով արդեն հեթ-տրիկի հեղինակ է դարձել իր թիմի կազմում, արտահայտվել է "Ա Սերիայի" 2-րդ տուրի "Բոլոնիայի" հետ հանդիպման մասին, որտեղ "ռոսսոներիները" կարողացել են հաղթել 3-1 հաշվով: Ֆուտբոլիստը հույս է հայտնել, որ ինքը դեռևս կկարողանա հասնել գոնե այն փառքի կեսին, ինչին "Միլանի" կազմում ժամանակին հասել է իտալացի հարձակվող Ֆիլիպո Ինձագին, ով այս ամռանն արդեն ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան: "Իսկապես երջանիկ եմ այս պահին: Մեծ պատիվ է, երբ քեզ համեմատում են Ինձագիի հետ: Ես միայն պետք է հույս ունենամ, որ կկարողանամ գոնե հասնել այն ամենի կեսին, ինչին հասել է Ֆիլիպոն կարիերայի ընթացքում",- ասել է Պացցինին:
   Հ.Գ.: "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալլիանին Պացցինիի` հեթ-տրիկից հետո հայտնել է, որ կրկին տեսել է "Ինձագիի խաղը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 394 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0