Home » 2012 » Հունիս » 5 » Մի՞թե "ՊՍԺ"-ի ղեկավարությունը գժվել է
12:09
Մի՞թե "ՊՍԺ"-ի ղեկավարությունը գժվել է
 Իտալական և ֆրանսիական հեղինակավոր պարբերականներն այս օրերին մեկ հարցի շուրջ են աշխատում. արդո՞ք ճիշտ են այն լուրերը, ըստ որոնց` Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալակիր "ՊՍԺ"-ն ամեն ինչ անում է, որպեսզի ձեռք բերի "Միլանի" շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: Ըստ AFP պարբերականի ունեցած տեղեկությունների` "ՊՍԺ"-ի ղեկավարությունն այժմ պատրաստվում է պաշտոնական առաջարկով հանդես գալ, և եթե իտալական կողմն իր համաձայնությունը տա, ապա "ՊՍԺ"-ն "Միլանին" կտա 34 մլն եվրո, իսկ ավելի ուշ` ևս 6 մլն եվրո, որոնք կտրվեն տարբեր բոնուսների տեսքով: Բացի այդ` պարբերականը տեղեկություններ ունի նաև, թե հատկապես ինչպիսի պայմանագիր կառաջարկվի շվեդ հարձակվողին: Այսպես, սպասվում է, որ Զլատանին կառաջարկվի պայմանագիր տարեկան 9 մլն եվրո աշխատավարձով` չհաշված այն բոնուսները, որոնք կստանա ֆուտբոլիստը տարբեր մրցաշարերում գոլի հեղինակ կամ գոլային փոխանցման հեղինակ դառնալու դեպքում:
     Հիշեցնենք, որ "Միլանն" Իբրահիմովիչին կատալոնական "Բարսելոնայից" ձեռք էր բերել 24 մլն եվրոյով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 475 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0