07:43 Մի՞թե Վիլլաշ-Բոաշը Մոուրինյոյի որդին է | |
Անգլիական "Տոտենհեմի" ձախ պաշտպան Բենուա Ասսու-Էկոտտոն "Պրեմիեր լիգայի" 2-րդ տուրի "Վեսթ Բրոմվիչի" հետ կայացած խաղից հետո (Խմբ. հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի 1-1 հաշվով) իր աջակցությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշին: "Պորտուգալացին ուղղակի հոյակապ մարզիչ է ու մարդ: Նա տարբեր մոտեցումներ ունի մարզումներին: Նրա հետ հետաքրքիր է աշխատելը: Ես կասեի` նա Ժոզե Մոուրինյոյի որդին է: Անդրեն աշխատել է "Յուրահատուկի" հետ և երբեմն կիրառում է նրա ոճը: Մենք էլ արդեն մի փոքր առաջ ենք շարժվել, և եթե այսպես շարունակվի, ապա նրա գլխավորությամբ շատ նվաճումների կարող ենք հասնել թե՛ այս մրցաշրջանում, թե՛ նաև ապագայում: Պետք է ուղղակի վստահել նրան",- ասել է պաշտպանը:
| |
|
Total comments: 0 | |