22:16 "Միակը" իր թիմի նոր խաղացողների, "Բարսելոնայի" հետ խաղի և Պեպեի մասին | |
![]() "Յուրահատուկը" խոսել է նաև իր թիմի առանցքային պաշտպան Պեպեի մասին` վստահեցնելով, որ իր այդ խաղացողը չի մասնակցի "Բարսելոնայի" դեմ կայանալիք խաղին, քանի որ թիմի մարզչական շտաբը չի պատրաստվում մի խաղի համար վտանգի ենթարկել ֆուտբոլիստի առողջությունը: "Պեպեն հաստատ չի խաղա: Նրա վիճակը բարելավվում է, սակայն դա բավական չէ, որպեսզի Պեպեն կարողանա վաղը խաղալ: Մենք չենք պատրաստվում ռիսկի գնալ հանուն ինչ-որ մեկ խաղի",- նշել է պորտուգալացի մարզիչը: Բացի այդ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր թիմում էլ որոշակի կադրային փոփոխություններ կլինեն: "Շատ հավանական է, որ թիմից ինչ-որ մեկը կհեռանա: Տրանսֆերային պատուհանը մեզ համար բաց կլինի մինչև վերջին վայրկյանը: Ռիկարդու Կառվալյոն մեզ հետ չի մարզվում, սակայն նա դեռ մեր ակումբի խաղացողն է: Իհարկե, չէի ցանկանա, որ նա մնար մեզ հետ, քանի որ չեմ կարծում, թե փորձառու այդ պաշտպանը պատրաստ է նստել պահեստայինների նստարանին: Կական մեզ հետ է մարզվում: Ես պորտուգալացուն գիտեմ դեռ այն ժամանակից, երբ նա երեխա էր: Նա արժանի չէ "պահեստային" պիտակին: Եթե հաջողվի նրա համար լավ տարբերակ գտնել, ապա հոյակապ կլիներ: Եթե չստացվի նրա տրանսֆերը, ապա նա դեռ կարող է մնալ մեր թիմում. ես ուրախությամբ կընդունեմ նրան: Մենք ցանկանում ենք հաղթել թե՛ նրա հետ, թե՛ առանց նրա: Ինչ վերաբերում է Նուրի Շահինի ապագային, ապա կապ չունի, թե որտեղ նա կխաղա: Կարևորն այն է, որ այդ տղան մշտապես կարողանա ֆուտբոլ խաղալ, դաշտ դուրս գա: Կարծում եմ` Անգլիան նրա համար շատ լավ տարբերակ է, իսկ թե որտեղ թուրքը կխաղա, ինձ համար դեռ միևնույն է",- եզրափակել է իր խոսքը "Յուրահատուկը": | |
|
Total comments: 0 | |