Home » 2012 » Մարտ » 17 » Միչել. "Սևիլյային" ավելի շատ է հարկավոր միավորներ, քան "Բարսելոնային"
19:13
Միչել. "Սևիլյային" ավելի շատ է հարկավոր միավորներ, քան "Բարսելոնային"
 Իսպանական "Սևիլյայի" գլխավոր մարզիչ Միչելն այսօր "Լա լիգայի" շրջանակներում կատալոնական "Բարսելոնայի" հետ կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմին ավելի շատ են հարկավոր այդ 3 միավորները, քան "Բարսելոնային": Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է "Սևիլյայի" մարզչի խոսքերը. "Պրիմերան" "Ռեալն" է հաղթելու: Այդ պատճառով "Բարսելոնային" այսօրվա 3 միավորներն այդքան էլ պետք չեն, որքան դրանց կարիքը մենք ունենք: Նրանք արդեն հասկանում են, որ չեն կարող շրջանցել "Ռեալին", որը ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում և այլ տեսակի թափ է հավաքել: Մեսսի՞: Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, բայց դա նրա համար, որ միևնույն թիմում իր նման լավագույնների հետ է խաղում: Ինչ վերաբերում է Աբիդալին, ապա նրան ես իմ աջակցությունն եմ հայտնում: Կցանկանայի, որպեսզի այսօր նա լիներ խաղադաշտում և մեզ հետ խաղար":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 524 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0