22:29 Միչել Սալգադո. "Ինձ խաղալու հնարավորություն չեն տալիս" | |
Մադրիդի "Ռեալի" նախկին փորձառու պաշտպան Միչել Սալգադոն, ով այժմ հանդես է գալիս անգլիական "Բլեքբեռնի" կազմում, լրագրողներին հայտնել է, որ ինքն ամբողջությամբ վերականգնվել է վնասվածքից, սակայն իրեն խաղալու հնարավորություն չեն տալիս: Ստեղծված իրավիճակի համար իսպանացի 36-ամյա վետերանը մեղադրում է "Բլեքբեռնի" գլխավոր մարզիչ Սթիվ Քինին և ակումբի սեփականատերերին` Վենկիների ընտանիքին: Բանն այն է, որ ըստ Սալգադոյի և "Բլեքբեռնի" միջև կնքված պայմանագրի` եթե իսպանացին անգլիական ակումբի կազմում անցկացնի ամենաքիչը 9 հանդիպում, ապա նրա պայմանագիրն ավտոմատիկորեն կերկարաձգվի ևս մեկ մրցաշրջանով: Սալգադոն կարծում է, որ այս քայլով ակումբը ցանկանում է պարզապես ազատվել իրենից: Բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը մեջբերում է Մադրիդի "Ռեալի" էքս-պաշտպանի խոսքերը. "Ես ցանկանում եմ, որպեսզի ակումբի բոլոր երկրպագուներն իմանան, որ ինչպես եմ ես անհանգստանում ակումբի համար և ցանկանում եմ նրան օգնել "Պրեմիեր լիգայում" իր տեղն ապահովելու համար: Այս ամենին հակառակ` ակումբի սեփականատերերը և գլխավոր մարզիչը ինձ հնարավորություն չեն տալիս խաղադաշտում դրսևորելու համար: Ես ամբողջությամբ առողջ եմ և պատրաստ եմ դուրս գալու խաղադաշտ, սակայն խաղադաշտում հայտնվելու փոխարեն ինձ ևս 5 օր տվեցին հանգստանալու համար, սակայն չգիտեմ, թե ինչու":
| |
|
Total comments: 0 | |